Հայ Armenia Eng English Рус Russia
Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ

Քննարկում Երևանի քաղաքապետարանում
նվիրված առաջնակի հաշմանդամության հիմնահարցերի քննարկմանը


     ՀՀ ԲՍՓ գործակալությունը 24.11.2008թ թիվ 655 գրությամբ` ուղղված Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին, հայտնել էր իր անհանգստությունը 2008 թվականի ընթացքում առաջնակի հաշմանդամության շեշտակի աճի մասին` առաջարկելով կազմակերպել համատեղ քննարկում:
      Սույն թվականի մարտի 2-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց քննարկում` նվիրված 2008թ Երևան քաղաքում հաշմանդամության դիմելիության, առաջնակի հաշմանդամության շեշտակի աճի և ԲՍՓ ուղեգրման աճի հիմնահարցերի քննարկմանը: Քննարկումն անցկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Ռ. Սուքիասյանը, մասնակցեցին ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալը, մեթոդական օգնության և վերլուծական բաժնի պետը, իրավախորհրդատուն, Երևան քաղաքի ԲՍՓՀ-ների նախագահները, Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետները, Երևան քաղաքի առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ և բժշկափորձագիտական հանձնաժողովների նախագահներ:
      Երևանի առողջապահական կազմակերպությունների բժշկափորձագիտական հանձնաժողովների որոշ նախագահներ լուսաբանեցին հաշմանդամության դիմելիության և ԲՍՓ ուղեգրման աճի հնարավոր պայմանները` առանձնացնելով հիվանդացության բարձրացումը, առողջապահության կազմակերպման բարելավման և մատչելիության բարձրացման արդյունքում անձանց դիմելիության աճը, քրոնիկ հիվանդությունների դիսպանսերիզացիայի որակի լավացումը և նախքան ԲՍՓ ուղեգրումը վերականգնողական բուժման ոչ լիարժեք իրականացումը` պայմանավորված հիվանդների մի մասի անճարունակությամբ:
      ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը ներկայացրեց ԲՍՓ ուղեգրումը կարգավորող իրավական ակտերի նորմերը և դրանց կիրառման առանձնահատկությունները:
      Քննարկվեցին բժշկական փաստաթղթերի և ԲՍՓ ուղեգրերի լրացման ընթացքում հաճախ տեղ գտնող թերությունները, դրանց շտկման ուղիները:
      Ձեռք բերվեց փոխադարձ համաձայնություն համագործակցությունը սերտացնելու և հետագայում շարունակաբար նման քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ:


      Հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում
, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը, ՀՀ ԲՍՓ գործակալության պետ Մ. Վանյանը, նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջ. Բաղդասարյանը, նախարարության և գործակալության այլ պատասխանատու աշխատակիցներ, Հաշմանդամ անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ 6 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել կողմերի մոտեցումները հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների լուծման, մասնավորապես` անձին հաշմանդամ ճանաչելու, վերականգնողական անհատական ծրագրեր մշակելու և իրագործելու, առանձին ՀԿ-ների կողմից բարձրացվող խնդրահարույց հարցերը ժամանակին ու խորությամբ քննարկելու, առաջին աղբյուրից հավաստի տեղեկատվություն ստանալու ուղղությամբ:
Հանդիպման սկզբում բոլոր մասնակիցները հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործառույթները, որից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց շահառուների կողմից բարձրացված կոնկրետ հարցերի մասին:
Մասնավորապես` մինչև 1999թ. բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կողմից առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին տրված քաղվածք-տեղեկանքների մեջ նշվում էր, որ տվյալ անձն անաշխատունակ է, ինչն այսօր առանձին դեպքերում խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամների աշխատանքի տեղավորման համար: Պարոն Վանյանը պարզաբանեց, որ այդ անձինք, համաձայան գործող կարգի, կարող են դիմել ԲՍՓՀ` քաղվածք-տեղեկանքում համապատասխան փոփոխություն կատարելու համար:
Գործակալության պետի կողմից մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ Հայաստանի հանրապետությունում, վերջին տարիներին առկա է հաշմանդամ անձանց թվաքանակի աճ տարեկան մոտ 10%-ով, որը պետք է անհանգստացնի և հասարակական կազմակերպություններին, և պետական կառույցների ներկայացուցիչներին, ուստի անհրաժեշտ են համատեղ ջանքեր` հաշմանդամներին հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու ուղղությամբ, նրանց հետագա տնտեսական, ֆինանսական, սոցիալական, քաղաքական անկախություն ապահովելու նպատակով: Հասարակական կազմակերպությունների կողմից, առանց կոնկրետացնելու, կարծիք հայտնվեց նաև տարածքային մարմինների` երբեմն ոչ կանոնադրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում հնչեցին մի շարք առաջարկություններ.
      • ԲՍՓ դիմող քաղաքացիների հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ստեղծել ՙԹեժ գիծ՚:
      • առաջին խմբի հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերում (ՎԱԾ) կատարել համապատասխան նշումներ` միջավայրի հարմարեցման (թեքահարթակներ, վերելակներ և այլն) անհրաժեշտության վերաբերյալ
      • ծանոթանալ և համատեղ քննարկել այլ երկրների ՎԱԾ-երի տարբեր մոդելներ
      • Ռեաբիլիտացիայով զբաղվող բոլոր կազմակերպությունների գործունեության անհրաժեշտ համակարգման վերաբերյալ
      • Բարձրացված խնդիրների լուծման հարցում գործակալության լիարժեք մասնակցության ապահովում
Բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց լուծումը գործակալության իրավասությունների սահմաններում էր, 7.07.08թ-ին ՀՀ ԲՍՓ գործակալության պետի կողմից տրվեց հանձնարարականներ տարածքային մարմինների ղեկավարներին: