|
Անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը:
Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը:
Որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդմին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ:
Որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, ինչպես նաև իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը:
Որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ:
Կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը:
Մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննության անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը:
ՈՒսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության վիճակը, շարժը և հաշմանդամություն առաջացնող պատճառները, մասնակցում է հաշմանդամության կանխալգերման ծրագրերի մշակմանը:
Խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, զբաղվածության և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ:
Համապատասխան զինվարական կոմիսարիատներին օրենքով սահմանված կարգով հայտնում է հաշմանդամ ճանաչված զորակոչային տարիքի անձանց մասին:
Բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն:
Բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման:
Անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաներն ու բնույթը:
Իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու (համաձայն գործակալության կողմից տրված երաշխավորագրերի) նկատմամբ:
Տալիս է եզրակացություն հաշմանդամի վերականգնողական պարագաների տրամադրման անհրաժեշտության մասին:
|